Անբասիր տրամաբանության ու փաստերի վրա հիմնված քննադատություն կա, որը բազմապատիկ ուժեղ է հայհոյանքից։
Նման քննադատության արդյունքում հակառակորդը զգում է իր ոչնչությունը, իսկ տրամաբանության փոխարեն հայհոյանք օգտագործելիս հակառակորդը զգում է քո թուլությունը, եթե չասենք ավելին։
Հայհոյանքով հակառակորդին երբեք չես համոզի, հետն էլ կստանաս պատասխան հայհոյանք։
Հայհոյանքը անզորի զենքն է, որի ամենամեծ կարիքը լինում է տրամաբանության իսպառ բացակայության դեպքում։
Պավել Բարսեղյան